Երեւանում, նոյեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Բաշինջաղյան 6-րդ շենքի բակում նախորդ օրը երեկոյան 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: ,

hamshyan.com-ի փոխանցմամբ, դիակի մոտ հայտնաբերվել է նաեւ ուրագ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը 2 վարկածի ուղղությամբ են աշխատում. կամ տղան պատուհանին աշխատանքներ կատարելիս է անզգուշաբար վայր ընկել` դառնալով դժբախտ դեպքի զոհ, կամ` ինքնասպան է եղել:

Նշվում է, որ Ա. Հերիքյանի հայրը աշխատում է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում, կոչումով փոխգնդապետ է: