Տավուշի մարզում` Բաղանիս-Ոսկեպար ճանապարհին նոյեմբերի 5-ին ադրբեջանական կողմի կրակոցներից վնասված ռուսական բեռնատարն արդեն 3-րդ օրն է`կանգնած ճանապարհին է: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ երբ փորձ են անում բեռնատարը ճանապարհից հեռացնելու, հակառակորդը կրակում է: 

«Մեքենայի կողքով սովորական մեքենաներ երբ անցնում են, իրենք չեն կրակում, բայց հենց փորձ է լինում բեռնատարը հանելու, կրակում են»,- ասաց  գյուղապետը: 
Գյուղապետը նշեց, որ բեռնատարի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող վարորդը Իջեւանում է: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. նոյեմբերի 5-ին, հակառակորդի կողմից արձակած կրակոցներից բեռնատար է վնասվել: Դեպքը տեղի է ունեցել Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհին` մինչեւ Բաղանիս գյուղ հասնելը: Կրակոցներից ծակվել են ավտոմեքենայի անվադողերը, վնասվել է շարժիչը: