Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների որդին՝ Մաքսիմո Կիրշները տեղափոխվել է Բուենոս Այրեսի հիվանդանոց։
Պատճառը նրա թոքերի շրջանում ցավերն են, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Clarin թերթի էլեկտրոնային տարբերակը։
Հոկտեմբերի 25-ին Ֆերնանդես դե Կիրշների եւ Արգենտինայի նախկին նախագահ Նեստոր Կիրշների ավագ որդին Արգենտինայի խորհրդարանի անդամ էր ընտրվել Սանտա Կրուս նահանգից։





























