Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական A321 օդանավի աղետի զոհերի աճյունները Ռուսաստանի ԱԻՆ-ի օդանավով տեղափոխվել են Սանկտ Պետերբուրգ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Օդանավում են նաեւ զոհերի անձնական իրերը, որոնք հայտնաբերվել են աղետի վայրում։ Սա արդեն ՌԴ ԱԻՆ-ի 4-րդ օդանավն է, որը զոհերի աճյունները հասցնում է Պետերբուրգ։

Ավելի վաղ ճանաչվել էին աղետի 58 զոհերի մարմինները։