Ինդոնեզիայի արշիպելագի արեւելյան մասում այսօր՝ նոյեմբերի 8-ին, 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցունամիի վտանգ չկա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Ինդոնեզիայի օդերեւութաբանության, կլիմայագիտության եւ երկրաֆիզիկայի ազգային վարչությունը։

Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Մոլուկի նահանգի Հալմահերա կղզու ափերից 108 կմ հեռավորության վրա։

Երկրաշարժի օջախը գտնվել է ծովի մակերեւույթից 10 կմ խորության վրա։

Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։