Նյու Յորքի բնակիչները դուրս են եկել փողոց՝ ընդդեմ «Շաբաթ երեկոյան» հեռուստահաղորդմանը ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի մասնակցության։ ԱՅս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։

Ցուցարարները «Թրամփի աշտարակ»-ից հասել են NBC հեռուստաալիքի ստուդիա, որտեղ վանկարկել են. «Ոչ Դոնալդ Թրամփի մասնակցությանը»։

NBC հեռուստաընկերությունը հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը։ Ավելի վաղ նշվել էր, որ հակառասիստները 5 հազար դոլար են առաջարկել, որպեսզի թույլ տան NBC-ի եթերում բացականչել «Թրամփ ռասիստ»։