Աթենքի ավանդական մարաթոնը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 8-ին, որին կմանակցի  43 հազար մարդ։ Այս մարաթոնը թվով 33-րդն է, որն իր մասնակիցների թվով ռեկորդային է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին՝ վկայակոչելով մարաթոնի կազմակերպիչներին։

Այս տարի միջոցառմանը մասնակցում է 16 հազար օտարերկրացի։

Երկրորդ տարին է, որ մարաթոն անցկացվում է «The Athens marathon. The authentic» անվանումով։ Մինչ այդ այն կոչվում էր «դասական»։ Սա միակ մրցարշավն է, որն սկսվում է Մարաթոն բնակավայրից, որից ստացել է իր անվանումը։ 42 կմ 195 մետր տարածությունը կավարտվի Աթենքի Մարմարի մարզադաշտում, որտեղ 1896 թվականին տեղի են ունեցել առաջին օլիմպիական խաղերը։

Արդեն երկու տարի անընդմեջ գլխավոր մրցույթում հաղթող են դառնում կենիացի մարզիկները։