Ռուսաստանի, Ֆրանսիայի, Եգիպտոսի եւ Գերմանիայի փորձագետները ժամանել են Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական A321-ի օդանավի աղետի վայր՝ պարզելու ավիավթարի պատճառները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության փոխանցմամբ, նրանք ուսումնասիրում են օդանավի բեկորները եւ անհրաժեշտ նմուշներ վերցրել։

Ռուսաստանի ԱԻՆ փրկարարները փորձագետներին դեպքի վայրից ֆոտո եւ վիդեո նյութեր են տրամադրել։

Ներկայումս Սինայում աշխատանքն է շարունակում Ռուսաստանի ԱԻՆ-ի բազային ճամբարը։

Ռուսական «Կոլագիմավիա» ընկերությանը պատկանող Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող A321 օդանավը աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին։ Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 224 մարդ, որոնք բոլորն էլ մահացել են։