Վերջին մեկ օրում Եգիպտոսից շուրջ 11 Հզար ռուս զբոսաշրջիկների են դուրս բերել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին։
«Այսօր անգամ ավելի շատ մարդ է դուրս բերվել, այսօր ամենաակտիվ օրն է այդ առումով»,-հավելել է փոխվարչապետը։
Նա հիշեցրել է, որ նախքան ավիահաղորդակցության դադարեցումը, ռուս զբոսաշրջիկների թիվը կազմում էր 80 հազար։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Եգիպտոս թռիչքները դադարեցնելու որոշմանը, մինչեւ պարզվի Սինայի թերակղզում հոկտեմբերի 31-ին ռուսական A321 օդանավի աղետի պատճառները։





























