Աթենքի 33-րդ մարաթոնում բոլոր մրցանակային տեղերը զբաղեցրել են հույն մարզիկները։ 42 կմ 195 մետր տարածությունն առաջինը հաղթահարել է Խրիստոֆորոս Մերուսիսը՝ 2 ժամ 21 րոպե 22 վայրկյան արդյունքով։ Հույները զբաղեցրել են բոլոր 20 տեղերը։

Քենիացի ոչ մի մարզիկ, որոնք սովորաբար հաղթել ու ստացել մրցանակային գումարները, այս անգամ չի հաղթել։ Մարաթոնի կազմակերպչական կոմիտեն եւ Հունական ֆեդերացիան այս առնչությամբ ոչ մի մեկնաբանություն չի տվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Այս տարի մարաթոնը ռեկորդային է եղել մասնակիցների թվով՝ 43 հազար մարզիկ։