Երեւանի Արշակունյաց պողոտայում, ժամը 15.00-ի սահմաններում, այսօր՝ նոյեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց 30-ամյա Գեւորգ Ե.-ն «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 88 DP 889 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի, որը տեղում մահացել է։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, երիտասարդը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով: Նշվում է, որ վարորդ Գեւորգ Ե.-ն աշխատում է ՀՀ ՊՆ-ում։ Նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։
Մահացած տղան Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետի տղան էր 20-ամյա Արաբո Կարոյի Կարապետյանը, ով սովորում էր Մանկավարժական համալսարանում:





























