Փորձագետները վստահ են, որ Եգիպտոսում կործանված A321 ինքնաթիռում պայթյուն է տեղի ունեցել: Ըստ Gazeta.ru-ի, այս մասին գրել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննության սեփական աղբյուրին:

Աղբյուրի փոխանցմամբ, հետաքննության մասնակիցները «90%-ով վստահ են», որ ինքնագրի արձանագրած պայթյունի ձայնը հենց ռումբի պայթյունի ձայն է:

Հոկտեմբերի 31-ի առավոտյան Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղեւորվող Airbus A321-ը կործանվել է Սինայի թերակղզում: Օդանավում 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ է եղել: Բոլորն էլ զոհվել են: