Եվրամիության անդամ-պետությունների ԱԳ նախարարներն ապօրինի միգրանտներին Աֆրիկայի երկրներ վերադարձնելու ծրագիր են մշակել: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը:

Պարբերականի փոխանցմամբ, Եթովպիային, Սուդանին, Ուգանդային եւ Քենիային շուրջ 1.8 մլրդ եվրո կառաջարկվի՝ ապօրինական ԵՄ տարածքում հայտնված 800 հազար փախստականների «առնվազն մի մասին» հետ ընդունելու համար:

Ըստ Lenta.ru-ի, ԵՄ ծրագիրը պաշտոնապես նպատակ ունի միգրանտներին եվրոպական երկրներում հայտնվելու օրինական միջոց տրամադրել՝ այդպիսով կրճատելով ծովում մարդկանց կործանումը:

Սակայն, ըստ The Daily Telegraph-ի, այս ծրագրով, ըստ էության, «աֆրիկյան առաջնորդներին ցանկանում են խրախուսել՝ հետ ընդունել տասնյակ հազարավոր միգրանտների, որոնց եվրոպական երկրները ցանկանում են արտաքսել»: