«Իսլամական պետություն» խմբավորման «Կիբեռխալիֆայություն» խմբի հաքերները Twitter-ի 54 հազար էջ են կոտրել են եւ տեղադրել ԿՀՎ-ի եւ ՀԴԲ-ի ղեկավարների հեռախոսահամարները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին:
Հաղորդագրությունում նշվում է, որ հաքերներն այդ կերպ վրեժ են լուծել իրենց առաջնորդի՝ բրիտանահպատակ Ջունաիդ Հուսեյնի սպանության համար:
Կոտրված էջերի մեծ մասը գրանցված են Սաուդյան Արաբիայում, սակայն դրանց թվում կան նաեւ բրիտանական էջեր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայում անօդաչու սարքերի հարձակումների հետեւանքով, ենթադրաբար, սպանվել է ԻՊ-ի հայտնի հաքերներից Ջունաիդ Հուսեյնը:





























