Լիբիայի Սաբրաթ քաղաքում առեւանգել են Սերբիայի դեսպանատան երկու աշխատակիցների, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սերբիայի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ առեւանգել են կապի մասնագետ Սլաջան Ստանկովիչին եւ վարորդ Յովիցա Ստեպիչին։

ԱԳՆ-ն արդեն տեղյակ է պահել հատուկ ծառայություններին։