Cartier-ի ղեկավար Ստանիսլաս դե Կյորսիսը հրաժարական է ներկայացրել: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը:

Դե Կյորսիսը ղեկավարել է Van Cleef & Arpels-ը, ինչպես նաեւ երկարատեւ աշխատանքի փորձ ունեցել Cartier-ում՝ ղեկավարելով ընկերության հյուսիսամերիկյան, ինչպես նաեւ ֆրանսիական բաժանմունքները:

Cartier-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 2016 թվականից ընկերության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Սիրիլ Վինյերոնը: Նախնական տեղեկություններով, դե Կյորսիս պաշտոնաթողության պատճառ կարող են լինել առողջական խնդիրները: