Խորվաթիայում ընտրությունների արդյունքում իշխանական ու ընդդիմադիր կուսակցությունները հավասար թվով մանդատներ են ստացել։
Խորվաթիայի ժողովրդավարական համագործակցությունը եւ «Խորվաթիան աճում է» կոալիցիան, որի կազմում է նաեւ իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, 151 տեղանոց խորհրդարանում կստանան 56-ական մանդատ, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Հիշեցնենք, որ սրանք առաջին ընտրություններն էին, որոնք տեղի են ունենում 2013 թվականին Խորվաթիայի՝ ԵՄ անդամակցությունից հետո։




























