Հացով նրբերշիկը դարձել է ԱՄՆ բնակիչների մտահոգության պատճառը։ Վերջերս դրա բաղադրատոմսը հրապարակվել էր The New York Times թերթում։ Պարբերականը հաց ու նրբերշիկը անվանել էր Նվերների օրվա բրիտանական տոնի ավանդական հյուրասիրություն։ «Թեպետ խմորի մեջ թխած նրբերշիկը այս կամ այն տեսքով գոյություն ունի յուրաքանչյուր խոհանոցում, բրիտանացիները այն համարում են իրենց սեփականը»,- ասված էր բաղադրատոմսում։

Ինչպես փոխանցում է The Daily Mail-ը, այդ նորությունն առաջ է բերել սոցցանցերի օգտատերերի վրդովմունքը. այն մտահոգել է ամերիկացիներին, ապշեցրել բրիտանացիներին եւ զվարճացրել ավստրալացիներին, փոխանցում է Gazeta-ն։