Tesco սուպերմարկետների ցանցը Մեծ Բրիտանիայում բացում է Սուրբ Ծննդյան խճճված ծաղկաշղթաների հանգույցները քանդելու ծառայություն։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Independent կայքը։ Նոր ծառայությունը գործելու է Ուելսի Ռեքսեմ քաղաքի սուպերմարկետներից մեկում։
Ներկայումս Tesco-ն աշխատող է փնտրում, ով պատրաստ է օգնել քաղաքացիներին գլուխ հանել իրենց խճճված ծաղկաշղթաներից։
«Եթե կարծում եք, որ կարող եք քանդել 3 մ երկարությամբ Սուրբ Ծննդյան տոնի ծաղկաշղթան, ուրեմն Tesco-ն ձեզ համար իդեալական աշխատանք է առաջարկում»,- նշում է թերթը։




























