Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պատրաստելու եւ պահելու կասկածանքով, նոյեմբերի 7-ին, ժամը 16.15-ին, Սարդարապատ գյուղի դաշտամիջյան հատվածից բերման են ենթարկել 40-ամյա Ղարիբ Ղ.-ին, 39-ամյա Էդիկ Գ.-ին եւ 55-ամյա Վաչագան Գ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք նոյեմբերի 7-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի դաշտամիջյան հատվածում բենզինից, յոդից, պիրալգին տեսակի հաբերից, կերակրի սոդայից, լուցկու քերուկից պատրաստել են թմրանյութ` իրենց գործածման համար, սակայն չեն հասցրել օգտագործել:

Դեպքի վայրի զննությամբ պատրաստված լուծույթը հայտնաբերվել եւ առգրավվել է:

Նշանակվել են դատաքիմիական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: