Ռուսաստանում օգոստոսի 6-ից նոյեմբերի 7-ը ժամանակահատվածում 787 տոննա պատժամիջոցային ապրանք է ոչնչացվել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով «Ռոսսելխոզնադզորը»:

«Այդ ծավալի մեծ մասը՝ 698.75 տոննան, բուսաբուծական ապրանքներ են, իսկ 88.25 տոննան՝ կենդանաբուծական ապրանքատեսակներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ օգոստոսի 6-ից 974.775 տոննա մաքսանենգային ապրանք է կալանավորվել: