Նոյեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Զաքյան փողոցի 3 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա Գեւորգ Ս.-ին եւ 21-ամյա Ջանիկ Ս.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 12.00-ից 15.50-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալու գործադրմամբ մուտքի դռան փականը բացելով՝ մտել են նշված շենքի բնակարաններից մեկը եւ գողություն կատարել:
Խուզարկությամբ Գեւորգ Ս.-ի մոտ հայտնաբերվել են նշված բնակարանից գողացված ոսկյա զարդերը եւ 1.773 դոլարը:
Գեւորգ Ս.-ն եւ Ջանիկ Ս.-ն ձերբակալված են:
Կատարվում է քննություն:





























