Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի բյուջե մուտքերը ակնկալվածից ավելի քիչ են: Ասյ մասին խորհրդարանում՝ Հայաստանի 2016թ. պետբյուջեի նախագծի լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանի իշխող կուսակցության պատգամավոր, տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

2015թ . Հայաստանը ծրագրում էր 130 մլն դոլարի մաքսատուրք հավաքել: 2013 թ. արդյունքներով, երբ այն ժամանկվա Մաքսային միության երկրները 26 մլրդ դոլար էին հավաքել, Հայաստանին հասանելիք բաժինը՝ 1.13 տոկոսը, պետք է 300 մլն դոլար կազմեր: Այսինքն սպասում էին կրկնակի ու նույնիսկ ավելի մեծ շահույթ: Բայց դրանք ընդամենը ակնկալիքներ էին: Իսկ իրականությունն այլ է ,- հայտարարել է Այվազյանը:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն էլ իր հերթին նկատել է, որ 2015 թ. 10 ամիսների ընթացքում Հայաստանը Եվրասիական միությունից 15.1 մլրդ դրամ է ստացել՝ մաքսատուրքերի փոխանցումներից, իսկ ինքը 36.6 մլրդ է հավաքել: Այլ կերպ ասած՝ լրացուցիչ մուտքերը կազմել են մոտավորապես 32 մլն դոլար (ակնկալվող 170 մլն դոլարի փոխարեն- խմբ.):

«Բնականաբար, այդ կանխատեսումների հիմնվում էին այն ժամանակվա իրավիճակի վրա: Իսկ վերջին տարվա ընթացքում ներմուծման անկումը՝ այդ թվում Ռուսաստանում ու Հայաստանում, անդրադարձել է նաեւ մաքսատուրքերի կրճատման վրա»,- հավելել է Ալավերդյանը: