Ամերիկյան Նյու Յորք նահանգի Լոնգ Այլենդ կղզում պիտբուլը պատառոտել է 9-ամյա աղջկան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Fox News հեռուստաալիքին:

Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին, առանձնատներից մեկի հետնաբակում, ուր աղջիկը հյուր էր գնացել: Կենդանու հարձակումից հետո ոստիկանության ջոկատ է դեպքի վայր ժամանել: Երբ ոստիկաններից մեկը փորձել է հետնաբակ մտնել, շունը հարձակվել է նրա վրա: Իրավապահը ստիպված է եղել գնդակահարել կենդանուն:

Պիտբուլի տերը ձերբակալված է: Ոստիկանությունը պարզում է ողբերգության հանգամանքները: