Հայաստանի կենսաթոշակային կուտակումներն արդեն կողմնակիորեն ներդրվում են Microsoft-ում եւ Nissan-ում՝ ֆոնդերի բորսայում վաճառվող բաժնետոմսերի միջոցով (ETF): Նոյեմբերի 9-ին Երեւանում կայացած Կենսաթոշակային 4-րդ համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի ղեկավար Կարեն Հակոբյանը:

Այդ հիմնադրամները ներդրումներ են կատարում նաեւ աշխարհի խոշորագույն կորպորացիաներում՝ Nestle-ում, Microsoft-ում, Nissan-ում, Toyota-ում եւ այլն: «Իսկ դա նշանակում է, որ մեր քաղաքացիների միջոցները ներդրվում են բարձր հուսալիությամբ ակտիվներում»,- նշեց նա:

Հայաստանի քաղաքացիների կուտակային կենսաթոշակային ավանդների շուրջ 35%-ը ներդրվում է արտարժույթով ակտիվներում, հիմնականում՝ դոլարով եւ ETF-ում: Իհարկե, դրանք ներդրվում են նաեւ հայկական բանկային դեպոզիտներում եւ արժեթղթերում, ինչը նշանակում է, որ ֆինանսավորում են նաեւ Հայաստանի տնտեսությունը:

2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին՝ դոլարի հանդեպ հայկական դրամի փոխարժեքի տատանումների ժամանակ, ըստ Հակոբյանի, Հայաստանում գործող երկու կենսաթոշակային հիմնադրամներն էլ ճիշտ գնահատեցին իրավիճակն ու ավելացրեցին իրենց պորտֆելներում կանխիկի եւ ավանդների տեսակարար կշիռը՝ 45-ից հասցնելով 52%-ի: Երբ ցնցումը չեզոքացվեց, հիմնադրամները սկսեցին միջոցները կանխիկից կրկին արժեթղթերի վերածել: 2015 թվականի հոկտեմբերին դեպոզիտների եւ կանխիկի տեսակարար կշիռը նվազեց մինչեւ 27%-ի:

Ներդրումներ են արվում նաեւ պետական կորպորատիվ արժեթղթերում, այդ թվում՝ հայկական դրամով հիփոթեքով, որոնք շրջանառվում են նաեւ Nasdaq OMX ֆոնդային շուկայում: Հիմնադրամների կառավարիչները ներդրումներ են անում նաեւ մասնավոր արժեթղթերում, այդ թվում՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկում, նույնպես հայկական արժույթով: