Լոնդոնը չի կարող Սինայի թերակղզում A321 օդանավի կործանման շուրջ բոլոր հետախուզական տվյալները: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ֆիլիպ Հեմոնդը:
«Որոշ տեղեկություններ ստացվել են բացահայտ աղբյուրներից, որոշները՝ փակ հետախուզական տվյալներ են: Այս տեղեկությունները, որոնք կարող էինք կիսել մեր գործընկերների հետ, կիսել ենք: Բայց հետախուզական որոշ աղբյուրներ ակնհայտ պատճառներով չեն կարող բացահայտվել»,- լրագրողներին ասել է Հեմոնդը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք Մեծ Բրիտանիան ներկայացրել է իր ունեցած տվյալները:
Հեմոնդը հաստատել է, որ «հիմա ավելի հավանական է թվում, որ պայթուցիկ սարքն օդանավ են բարձրացրել ԻԼԻՊ-ի հետ կապ ունեցող կամ ԻԼԻՊ-ի գործունեությամբ ոգեշնչված գործիչներ»:





























