Կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի միջին չափը հասել է 460 հազար դրամի (գրեթե 1.000 դոլար - խմբ.): Նոյեմբերի 9-ին Երեւանում կայացած Կենսաթոշակային 4-րդ համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի ղեկավար Կարեն Հակոբյանը:

Նրանք, ովքեր համակարգի գործողության մեկնարկից ի վեր (2014թ. հունվար) ամսական 180 հազար դրամ աշխատավարձ են ստանում (պաշտոնական տվյալներով, 2015թ. սեպտեմբերից Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 184.800 դրամ - խմբ.) եւ մասնակցում են կուտակային համակարգին, 1 տարի 9 ամսվա ընթացքում արդեն 200 հազար դրամ են կուտակել: Սակայն այս կուտակումներն ավելի քան 2 անգամով աճել են՝ հասնելով 460 հազարի՝ պետության համաֆինանսավորման եւ կապիտալի տոկոսների արդյունքում:

27.5 մլրդ դրամի չափով ընդհանուր կապիտալից (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 58 մլն դոլար - խմբ.) 13 միլիարդական դրամ ներդրել են ավանդատուներն ու Կառավարությունը: 1.5 մլրդ-ն էլ կազմել է ներդրումային շահույթը: