Այսօր գիշերը ժամը 02.55 սահմաններում մահացել է ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Բոյաջյանը:
«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատել է նաեւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կարեն Բոյաջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ կոմայի մեջ է ընկել եւ, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է:
Կարեն Բոյաջյանը 1992թ. դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5 կետով (Սպանություն) եւ 177 -րդ հոդվածի 2 մասի 2-րդ եւ 3-րդ (Գողություն) կետերով:
Հիշեցնենք նաեւ, որ երեկ գիշերը մահացել է ցմահ ազատազրկման դատապարտված եւ 20 տարվա ազատազրկումից հետո հոկտեմբերի 22–ին դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված, Արցախյան ազատամարտի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը:





























