Ճապոնիայի 55-ամյա բնակիչ Տոշիո Յամամոտոն ռամեն լապշայի ամենամոլի երկրպագուն է։ Ինժեներ աշխատելու 20 տարիների ընթացքում նա գործուղումների ժամանակ փորձել է 40 երկրի 5600 տեսակի լապշա եւ յուրաքանչյուրի համար ակնարկ է գրել, որում անդրադարձել է դրա պատրաստման եղանակին, բաղադրությանը, համին, հոտին եւ կալորիականությանը։ Արդյունքները նա հրապարակում է իր կայքում։
Կայքի ընթերցողները նրան հրավիրում են աշխարհի տարբեր կետերից լապշաների համար ակնարկ գրելու, ուստի նա այլեւս ճանապարհորդելու կարիք չունի։ Տոշիոն լապշան գնահատում 5-բալանոց համակարգով, եւ մինչեւ հիմա ոչ մի տեսակ չի վաստակել այդ ցուցանիշը, փոխանցում է Kedem-ը։





























