Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը մահացել է  96 տարեկանում, տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով գերմանական լրատվամիջոցներին։  

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Հելմուտ Շմիդտը ոտքի հոդերի խցանման վիրահատություն է տարել։ 

Հելմուտ Շմիդտը ծնվել է 1918-ի դեկտեմբերի 23-ին։ Նա զբաղեցրել է Գերմանիայի կանցլերի պաշտոնը  1974-ից 1982 թվականների ընթացքում, տեղեկացնում է Gazeta-ն։