Սահարայի անապատում հին ժամանակներում գոյություն ուներ գետերի խոշոր եւ ճյուղավորված համակարգ: Իրենց հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են Nature Communications ամսագրում, իսկ դրանց ամփոփ տարբերակին կարելի է ծանոթանալ The Guardian կայքում:
Գետի ակունքը գիտնականները հայտնաբերել են ճապոնական ALOS (Advanced Land Observing Satellite) արբանյակից PALSAR (Phased Array type L-band Synthetic Aperture Radar) գիտական գործիքի օգնությամբ արված ռադիոլոկացիոն դիտարկումների օգնությամբ: Եռաչափ լուսանկարները թույլ են տվել գիտնականներին նկատել ժամանակակից անապատի ավազների տակ թաքնված հին ուղիների հավասար ծայրերը, հայտնում է Lenta-ն:
Թամանրասեթ գետը գոյություն է ունեցել մոտավորապես հինգ հազար տարի առաջ: Դրա ակունքները, ամենայն հավանականությամբ, Ատլասյան սարերի հարավում ու Ախագար լեռնանցքում էին գտնվում՝ ժամանակակից Ալժիրի տարածքում: Բազմաթիվ ճյուղերով գետը ավելի քան 500 կմ երկարություն ուներ ու Մավրիտանիայի տարածքում միանում էր Ատլանտյան օվկիանոսին:
Գիտնականները ենթադրոմ են, որ հին ժամանակներում Թամանրասեթ գետի լողավազանը առատ է եղել կենդանիներով ու բույսերով, իսկ դրա ցամաքումը մոտավորապես երկու հազար տարի է տեւել:
Եթե գետն այսօր գոյություն ունենար, ապա իր երկարությամբ 12-րդ տեղը կզբաղեցներ Երկրի ջրային խոշորագույն համակարգերի շարքում:





























