Արագ սննդի Burger King ռեստորանային ցանցը 2016 թվականի սկզբին աշխարհի առաջին լողացող ռեստորանը կբացի: Այն տեղակայված կլինի Star արագընթաց նավի վրա, որը երթեւեկում է Տալին-Հելսինկի երթուղով: Ռեստորանում կարող է մինչեւ 300 մարդ գտնվել:

AS Tallink Grupp ընկերության ներկայացուցիչները, որի հետ Burger King-ը պայմանագիր է ստորագրել, նշել են, որ համագործակցության գաղափարն առաջացել է ծառայությունների մատուցման շուրջ երկու ընկերությունների միայն պատկերացումների արդյունքում:

Նշվում է, որ ռեստորանում վաճառելու են համբուրգեր եւ պիցցա: Բացի այդ, ըստ Kedem-ի, հաճախորդները կարող են նաեւ իրենց հետ տանել պատվերը: