Ծննդաբերող կնոջ ֆոնին արված ամուսնու սելֆին նվաճել է համացանցը: Ըստ տեղեկությունների, լուսանկարի հեղինակն ԱՄՆ-ից Գիլ Սոլանոն է:
Daily Mail-ի փոխանցմամբ, լուսանկարը հրապարակվել է Reddit կայքում: Սոլանոն նշել է, որ կինը ցանկացել է դստեր ծննդյան պահին արձանագրել իր եւ ամուսնու դեմքերի արտահայտությունը:
Արդյունքում սելֆի է ստացվել, որտեղ Սոլանոն ժպտում է, իսկ կինը՝ Սառան, ծննդաբերում: Ըստ Gazeta-ի, լուսանկարն արդեն ավելի քան 1.5 մլն դիտում է ունեցել:





























