Ամերիկյան Ջորջիա նահանգի 53-ամյա բնակիչ Թիմոթի Ջոնսոնը 29 տարի բանտում է անցկացրել հանցագործության համար, որը չի գործել: Օրերս տղամարդը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով փոխհատուցել իրենց հասցված բարոյական վնասի դիմաց: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ջոնսոնի խոսքով, 1984 թվականի սեպտեմբերի 22-ին Հյուսթոնի շրջանի ոստիկանները գիշերվա կեսին ներխուժել են իր տուն եւ առանց ապացույցների ձերբակալել իրեն՝ խանութի գողության ժամանակ վաճառողին սպանելու մեղադրանքով: Հետաքննությունն անտեսել է փաստը, որ հանցագործության ժամանակ նա 6 ընկերների հետ մտերիմներից մեկի տանն է եղել:
Թիմոթի Ջոնսոնը նաե պնդել է, որ դատավարության ժամանակ իրեն վախեցրել են՝ ստիպելով կեղծ խոստովանություն անել՝ պատիժը մեղմացնելու եւ նրա ծնողներին քրեական հետապնդումից ազատելու դիմաց: Իսկ բանտում տղամարդուն կանոնավոր կերպով ծեծի են ենթարկել եւ ծաղրել:
2006 թվականին Ջորջիայի Գերագույն դատարանը չեղարկել է մեղադրական դատավճիռը: 7 տարի անց երդվյալների դատարանն արդարացրել է ամերիկացուն մեղադրանքի բոլոր կետերով:





























