Սան Դիեգոյի համալսարանի աշխատակիցները գիտափորձ են անցկացրել, որի ընթացքում պարզել են, որ ներկայում մեծահասակները պակաս երջանիկ են, քան 70-80-ականներին։
Նշենք, որ նման եզրակացության հանգելուց առաջ, մասնագետները ստիպված են եղել համեմատել 13-ից 96 տարեկան 1 մլն մարդու տվյալները, տեղեկացնում է Informing-ը։
Պարզվել է, որ պատասխանողների ավելի քան 38 տոկոսը 70-ականներին ավելի երջանիկ է եղել ։
Գիտնականները նման տվյալները բացատրում են նրանով, որ ժամանակակից մարդիկ ավելի պահանջկոտ են դարձել կյանքի հանդեպ եւ հաճախ հասկանում են, որ չեն կարողանա ցանկալիին հասնել միջին տարիքում, ինչը նրանց դժբախտ է դարձնում։
Հատկանշական է, որ մի քանի տասնամյակ առաջ մարդիկ քչով էին բավարարվում, բայց անհամեմատ ավելի երջանիկ էին։





























