Հնդկաստանում երկվորյակ եղբայրներն ամուսնացել են երկվորյակ քույրերի հետ, տեղեկացնում է The Sun-ը։ Ամուսնական արարողությունը կատարել են երկվորյակ հոգեւորականներ։ Նորապսակներին օգնել են երկվորյակ պատանիներ, իսկ երկվորյակ աղջիկները սիրահարների վրա ծաղիկներ են նետել։
Հարսանիքը տեղի է ունեցել Քերալա նահանգի Սուրբ Ֆրանցիսկոսի եկեղեցում։ 32-ամյա փեսացուներին կոչում են Դիլրիջ եւ Դինկեր Վարիկասերիներ։ Նրանց հարսնացուներն են դարձել Ռիմա եւ Ռինա անունով աղջիկներ, տեղեկացնում է Gazeta-ն։
Եղբայրներն աշխատում են IT ոլորտում։ Երբ նրանք որոշել են ամուսնանալ երկվորյակ քույրերի հետ, հայտարարություն են տեղադրել տեղի թերթերում եւ ամուսնական ծանոթությունների կայքերում եւ շատ արձագանքներ են ստացել։ Առցանց պորտալներից մեկում եղբայրները ծանոթացել են իրենց ապագա կանանց հետ։ Ռիման եւ Ռինան երազում էին երկվորյակների հետ ամուսնանալ
Փեսացուներն ու հարսները իրենց հարսանիքի համար հոգեւորական երկվորյակների են գտել, սակայն Ռեզի եւ Ռոզի Մանապարամբիլները շատ խիտ գրաֆիկ ունեին, եւ սիրահարները ստիպված են եղել մի քանի շաբաթ սպասել։ Ինչպես հայտնել է Դիլրիջը, սպասումն այդքան արժեր։




























