«Կապիկ-մարդ» մականունով հայտնի ճապոնացի Կենիտի Իտոն համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել: Ըստ The Independent-ի, նա 100 մետր տարածությունը չորեքթաթ վազել է 15.71 վայրկյանում:

33-ամյա ճապոնացու համար 100 մետրանոց վազքը նորություն չէ: Իտոն համաշխարհային ռեկորդ է սահմանել երեք անգամ. 2008 թվականին (18.58 վայրկյան), 2012-ին (17.47) եւ 2013-ին (16.87): 2014 թվականին նրա գրանցած ցուցանիշը բարելավել է Կացումի Տամակոսին, ով 100 մետր տարածությունն անցել է 15.86 վայրկյանում: Հիմա Իտոն վերադարձրել է տիտղոսը:

Ըստ Gazeta-ի, նոր ռեկորդը գրանցվել է Guinness World Record Day-ի պատվին, որը նշվում է նոյեմբերի 12-ին: