Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Միջին Արեւելքում անցկացված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված կավե տարաներում շուրջ 9 հազար տարվա վաղեմության մեղրամոմի հետքեր են գտել: Կավե ամանների անալիզի արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:

Հետազոտության արդյունքներն ապացուցում են, որ մեր հնագույն նախնիները լայնորեն օգտագործել են մեղրն ու մեղրամոմը: Սակայն մեղուների հետ մարդու «բարեկամությունն» ավելի հին արմատներ ունի: Հարավաֆրիկյան ափամերձ քարանձավներից մեկում մեծ քանակությամբ մեղրամոմ են հայտնաբերել, որն ավելի քան 40 հազար տարեկան է:

Ըստ Gazeta-ի, հնագույն մարդիկ կարող էին այն օգտագործել որպես քարերը փայտե մահակներին ամրացնող նյութ, որսի զենք ստեղծելու համար:

Գիտնականների խոսքով, Հյուսիսային Եվրոպայի կլիմայական պայմանների պատճառով մեղուներն այնտեղ չեն կարողացել ապրել. Իռլանդիայի, Շոտլանդիայի եւ Հյուսիսային Սկանդինավիայի տարածքում հայտնաբերված կավե տարաներում մեղրամոմ չեն գտել: