Ամերիկյան Թեխաս նահանգից Վերա Դիկին 840 մետր բարձրության վրա բարձրակրունկներով քայլել է ճոպանի վրայով:
The Sun-ի փոխանցմամբ, դա տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող կին-ճոպանագնացների փառատոնի ժամանակ: Կինն անդունդի վրայով անցել է ապահովագրական պարանով կապված:
Ըստ Lenta-ի, Դիկին պատմել է, որ հիացած է քաղաքի եւ լողափի՝ բարձրությունից բացվող տեսարանով: «Բնանկարը հիասքանչ էր»,- ասել է Վերան:
Highgirls Brazil Festival-ն այս տարի առաջին անգամ է անցկացվում: Տղամարդիկ նույնպես կարող էին մասնակցել այս միջոցառմանը, բայց կանացի զգեստ հագնելու, ինչպես նաեւ կեղծամ կամ գլխարկ դնելու պայմանով:





























