Բրիտանական Tanks A Lot ընկերությունը զբոսաշրջիկներին տանկով էքսկուրսիա է առաջարկում Լոնդոնում: Ըստ Fox News-ի, 1960-ականների տանկը կարող է անգամ մոտենալ հենց հյուրանոցին:

Էքսկուրսիան 3 ժամ է տեւում: Այդ ընթացքում զբոսաշրջիկներն անցնում են Բիգ Բենի, Վեսթմինսթերյան աբբայության կողքով, տեսնում Լոնդոնի աչքը եւ բրիտանական մայրաքաղաքի տեսարժան այլ վայրեր:

Lenta-ի փոխանցմամբ, 17 տոննա կշռող տանկի ներսում 2 կամ 3 ուղեւորի տեղ կա՝ կախված նրանց մարմնի զանգվածից: Զբոսանքի արժեքը 2.300 դոլար է:

Ռազմական տեխնիկայի օգտագործմամբ տարբեր միջոցառումներ կազմակերպող Tanks A Lot ընկերությունում նշում են, որ էքսկուրսիան անցկացնելու ամբողջ ընթացքում՝ նոյեմբերի 8-ից ի վեր, ոստիկանությունը ոչ մի անգամ չի կանգնեցրել տանկը: