Ֆրանսիայի ոստիկանությունը Twitter-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Փարիզի ահաբեկչություններին մասնակցության մեջ մեղադրվողներից մեկի լուսանկարը: Նրա անունն Աբդեսլամ Սալահ է, ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 5-ին, Բրյուսելում: Նշվում է նաեւ, որ նրա հասակը 1.75 մետր է, աչքերը՝ շագանակագույն:

«Ոստիկանությունը որոնում է 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչություններին մասնակցության մեջ կասկածվողին»,- ասված է հայտարարությունում:

Հաղորդվում է նաեւ, որ նա վտանգավոր է, այդ պատճառով ցանկացած մարդու, ով նրան կհայտնաբերի, խորհուրդ է տրվում ինքնուրույն հաշվերհարդարի փորձ չանել:

Հիշեցնենք, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով 129 մարդ է զոհվել, ավելի քան 300 հոգի հիվանդանոցներում է: