ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի զինված ուժերը համագործակցելու են՝ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալնեի դիրքերի ուղղությամբ ավելի ինտենսիվ ավիահարվածներ հասցնելու համար:

Reuters-ի փոխանցմամբ, ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսն ընդգծել է, որ զինյալների դեմ ռազմական գործողություններ ծավալող ցանկացած երկրում ահաբեկիչների հարձակումների վտանգ կա:

Ըստ «Կորմերսանտ»-ի, նախօրեին Վիեննայում սիրիական խնդրի կարգավորման հարցով բազմակողմ հանդիպում է կայացել՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ինչպես նաեւ եվրոպական եւ արաբական մի շարք պետությունների ԱԳ նախարարների մասնակցությամբ: Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են նպաստել Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ ուղղակի բանակցությունների անցկացմանը եւ կրակի դադարեցման եւ ահաբեկիչների դեմ պայքարի կոչ են արել: