Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը մտադիր է փակել այն մզկիթները, որտեղ ատելություն են քարոզում: Այս մասին գրում է ֆրանսիական Figaro պարբերականը:
«Հարկավոր է շարունակել ապրել: Նրանք ցանկանում են մեզ վախ ներշնչել: Բայց հարկավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի կյանքը հնարավորինս հանգիստ շարունակվի»,- France 2-ին տված հարցազրույցում հայտարարել է նախարարը:
Նա հաստատել է, որ քայլեր են ձեռնարկվում՝ ատելություն քարոզող մզկիթները փակելու ուղղությամբ:
«Ես դա արել եմ ո՛չ հարձակումների պատճառով: Պարզապես արտակարգ դրությունը մեզ կօգնի ավելի արագ գործել»,- ընդգծել է նա:





























