Կասկածելի բոլոր անձինք (անվտանգության մարմիններում «S» նշումով անձնական գործերը) պետք է վերահսկիչ ապարանջաններով հսկողության տակ լինեն: TF1 հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին:
Նա հիշեցրել է, որ այդպիսի մարդկանց թիվը հանրապետությունում 11.500 է, այդ թվում՝ բոլոր նրանք, ովքեր կանգնած են եղել վերջին հարձակումների հետեւում:
Նախկին նախագահն առաջարկել է մտածել այդպիսի անձանց բնակությանը հետեւելու եւ նրանց տեղաշարժը սահմանափակելու մասին: Էլեկտրոնային ապարանջանների միջոցով ոստիկանությունը պետք է մշտապես իմանա, թե նրանք որտեղ են գտնում եւ ինչ են անում՝ նրանց վտանգավորությունը գնահատելու համար:
Սարկոզիի խոսքով, ցանկացած մարդ, որին համոզել են այցելել ջիհադականների կայքեր, պետք է ջիհադական եւ իրավախախտ համարվեն: Ըստ նրա, այստեղ պետք է նույնպիսի միջոցառումներ կիրառել, ինչպես մանկապղծության կայքերի պարագայում:
Ինչ վերաբերում է սալաֆիների կրոնական վայրերում ծայրահեղական քարոզներ անող իմամներին. Սարկոզիի համոզմամբ, նրանց պետք է ուժով արտաքսել: Ըստ նրա, խոսքը ոչ թե զանգվածային տեռորի, այլ միջոցների ձեռնարկման մասին է:





























