Ֆրանսիայի ոստիկանությունը պարզել է Փարիզի հարձակումներին մասնակցած եւս մեկ ահաբեկչի ինքնությունը։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Գործակալության տեղեկությոններով՝ Ֆրանսիայի 20-ամյա քաղաքացի Բիլալ Հադֆին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ իրեն պայթեցրած 3 մահապարտներից մեկն էր։ Եվս մեկ ահաբեկիչ՝ 31-ամյա Իբրահիմ Աբդիսլամը, «մահապարտի գոտի» էր գործի դրել Վոլտերի բուլվարում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները խլել են 129 մարդու կյանք։





























