Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում անվտանգության միջոցառումների խստացման եւ արտակարգ իրադրություն հայտարարելու ֆոնին 3 մարդ է ձերբակալվել, հայտնում է BFMTV ֆրանսիական հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ գործողությունն իրականացվել է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում եւ կապ չունի Փարիզի դեպքերի հետ։

Հաղորդվում է, որ գործողությունն իրականացվել է այն շրջանում, որտեղ ապրում էր ահաբեկիչ Մուհամմեդ Մերան, որը հարձակում էր իրականացնել Թուլուզի հրեական դպրոցի վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։