ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է իջեցնել երկրի պետական դրոշները՝ որպես սգո նշան փարիզյան ահաբեկչություններից տուժածների հիշատակին, հայտնում է Associated Press–ը:
Որպես ֆրանսիայում կատարված ողբերգության զոհերի հիշատակի սգո նշան՝ կիջեցվեն Սպիտակ տան, բոլոր նահանգների դաշնային շենքերի, նաեւ ռազմակայանների, ամբողջ աշխարհի ամերիկյան դեսպանատների ու հյուպատոսարանների վրայի ամերիկյան դրոշները:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Փարիզում ահաբեկիչների կատարած հարձակումները անվանել էր «հարձակումներ քաղաքակիրթ աշխարհի վրա»:





























