Ֆրանսիայի ոստիկանությունը ողջ երկրում հակաահաբեկչական ստուգումներ է սկսել եւ արդեն կալանավորել է Փարիզի ահաբեկչությունների հետ կապ ունենալու մեջ կասկածվող մի քանի մարդու, փոխանցում է Daily Mail-ը։

Պարբերականը նշել է, որ ստուգումներն անցկացվում են Թուլուզում, Գրենոբլում, Կալեում, Փարիզի արվարձաններում։ Նշվում է, որ Ֆրանսիան իսլամիստների համախոհների դեմ որս է սկսել, փոխանցում է Gazeta-ն։

Հոդվածի հեղինակը նշում է, որ ներկայումս Թուլուզում իրավապահների տասնյակ մեքենաներ կան։ Տեղեկություն  կա, որ Գրենոբլում ոստիկանները ձերբակալել են մի քանի մարդու եւ առգրավել են նրանց զենքը։ Ոստիկանները գործողություններ են իրականացնում նաեւ Բելգիայի հետ սահմանակից Ժեմոն քաղաքում։