Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը զգուշանում է նոր ահաբեկչական ակտերից։ Այս մասին հայտնում է Le Monde-ն։
«Ահաբեկիչները կարող են նորից հարվածել Ֆրանսիային։ Մենք պատերազմական իրավիճակում ենք գտնվում, իսկ դա նշանակում է, որ բացառված չեն նոր հարձակումները։ Մենք կանենք ամեն բան, որպեսզի վերջնականապես ոչնչացնենք ԻՊ-ը։ ԻՊ-ը չի հաղթի այս պատերազմը։ Փարիզի ահաբեկչությունների հետքը տանում է Սիրիա, դրանք պլանավորվել են հենց այդտեղ։ Հիմա Ֆրանսիան վախենում է, սակայն ֆրանսիացիները գիտակցում են կատարվածի ողջ իրականությունը եւ ընդունում են դա։ Մեր երկրում խնդիր կա՝ երիտասարդների արմատական հատվածը։ Մենք պետք է միավորվենք եւ միասնական լինենք չարիքի դեմ»,- RTL-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի վարչապետը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից զոհվել է 129 մարդ։





























