Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում Ոստիկանության հատուկ ջոկատները գործողություններ են իրականացնում La Reynerie թաղամասում։

Հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում Ֆրանսիայի ոստիկանությունը զանգվածային ստուգումներ է իրականացնում, գրում է Le Monde–ն։ Այս պահին հայտնի է, որ ստուգումներն ընթանում են Մարսելում, Նիսում, Բորդոյում, Թուլուզում, Լիոնում, Ստրասբուրգում եւ Գրենոբլում։

Թուլուզի La Reynerie թաղամասում իրականացրած ստուգումների արդյունքում առգրավվել է թմրանյութ եւ կանխիկ մեծ գումար։ Կալանավորվածներից մեկի մոտ հրազենային զենք են գտել։ Կալանավորվածների եւ Փարիզի ահաբեկիչների միջեւ դեռեւս ոչ մի կապ չեն գտել։

Հիշեցնենք, որ La Reynerie թաղամասը հայտնի է որպես քրեական թաղամաս, որը արմատական իսլամիստների սիրելի վայրերից մեկն է։